ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 388.33, EUR 422.31, RUB 5.10, GBP 477.37
+11 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+19 °C
«Լավրովից դեռ այլ բաներ էլ եք լսելու, որոնց մասին ասել ենք շատ վաղուց». Ս. Սաֆարյան
21:18, 02.02.2023 | mamul.am
3025 | 2

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է. «Լավրովյան ինքնաբացահայտումից շոկահարված հայ ժողովուրդ։ Եթե դուք այսօր զարմացել եք այն հայտարարությունից, որ մեր «դաշնակիցը» շատ վաղուցվանից 7 շրջանները համարել է Ադրբեջանինը, դեռ մի ուրախացեք կամ մեկնաբանեք, թե նա Արցախի մնացած մասը համարել է ոչ Ադրբեջանինը կամ հայկական։ Դուք դեռ ռուսական հայեցակարգն ամբողջությամբ չեք լսել, հետևաբար նյարդերն ամուր պահեք։ Ամբողջական հայեցակարգում Արցախի մնացած մասն էլ հայկական չէ, այլ ռուսական է։ Այդպիսին է այն Պուտինյան նեոիմպերիական հայեցակարգում, իսկ եթե Ադրբեջանը լավ գին տա (մտնի ռուսական հովանոցի տակ), ապա դա էլ կհայտարարվի ադրբեջանական, ինչպես 7 շրջանը...
Այնպես որ՝ Լավրովից դեռ այլ բաներ էլ եք լսելու, որոնց մասին ասել ենք շատ վաղուց, ասում ենք այժմ ու բոլորը չէ, որ հավատացել են....»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր