ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+11 °C
Հացավան գյուղի տներից մեկում տղամարդու այրված դի է հայտնաբերվել
22:00, 02.02.2023 | mamul.am
3771 | 0

Երեկ՝ փետրվարի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում «Գառնի» ամբուլատոր կենտրոնից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գառնիի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հացավան գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են այրված դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները, քննիչներն ու պարեկները նշված տանը՝ ննջասենյակի հատակին, մեջքի վրա պառկած վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 55-ամյա Արամայիս Գ-ի դին։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր