ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+10 °C
«Արցախի մի եզակի խաչքարի մասին». պատմաբան
23:54, 02.02.2023 | mamul.am
2661 | 0

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել՝ կից գրառմամբ․ «Մանրամասներ. Արցախի մի եզակի խաչքարի մասին։
Արցախի խաչքարային պատկերաքանդակը եզակի դրսևորում է հայ խաչքարային մշակույթում։ Այն ներկայացնում է մահկանացուներին, նրանց հիմնական զբաղմունքը, ակնկալիքները, անմահության մասին ժողովրդական պատկերացումները։
Բազմաթիվ կերպարների և թեմաների մեջ առանձնակի կարևորություն ունի ռազմիկի կերպարը և կռվի թեման։
Թե երբ է սկիզբ առել այդ ուշագրավ դրսևորումը, մինչև վերջ պարզված չէ։
Ռազմիկների պատկերաքանդակներ կրող խաչքարային արձանագրությոոններից դատելով, կարելի է դրանց ամենահավանական սկիզբը համարել 12-րդ դարի կեսերը, երբ Արցախի իշխանությունները համառ պայքար էին սկսել երկրամասի ազատագրման համար։
Մոտ երեք տարի առաջ Պտրեցիք գյուղի անտառներում հայատնաբերվեց մի խաչքար, որն ամենայն հավանականությամբ նման խաչքարերի առաջնեկներից է։ Խաչքարը արձանագրևություն չունի և նրա մոտավոր ժամանակի մասին կարող ենք դատել ելնելով ծավալային լուծումից, հորինվածքի առանձին բաղադրիչների պատկերագրական առանձնահատկություններից և քանդակի տեխնիկական կատարումից։
Խաչքարասալի ձվաձև ծավալը, քիվի բացակայությունը, եզրագատու թեթև առանձնացումը, պարզ հյուսվածքը, խաչի արտաքին ձևավորումը, խաչաթևերի կլոր երկու և երեք բլթակները, սխեմատիկ ականթազարդերը հատկանիշներ են, որ բնորոշ են 10-11րդ դարերի խաչքարերին։
Տեխնիկական կատարման տեսակետւց էլ այն ավելի մոտ է վաղ օրինակներին, երբ ողջ հորիվածքը ստացվում է ետնախորքի հեռացման տեխնիորի դեպքում զարդերը կարծեք վերադրված լինեն հարթ մակերեսի վրա։
Իր պարզությամբ առանձնանում և պատկերաքանդակը. պատկերված չեն հեծայալի հագուստը, գլխարկը, մանրամասնված չեն դեմքը, ձիասարքը, թամբը։ Մերկացարած թուրը և գոտուն ամրացրած պատյանն ավելի ենթադրելի են։ Թվարկած մանրամասները հիմք են տալիս խաչքարը վերագրել 11-րդ դարին, ամենավերին սահման համարելով 12-րդ դարի սկիզբը։
Բայց այս պարզ ու սխեմատիկ ներկայացումն իրականացված է հստակ կառուցվածքով՝ վարդյակ, խաչի կոթուն, ականթազարդեր, խորանի վերնակյունից իջնող ողկույզներ, ճշգրիտ ու ելնդավոր քանդակ՝ հատկություններ, որ առանձին հմայք են հաղորդում այս եզակի խաչքարին։
Վայելենք»։

«Արցախի մի եզակի խաչքարի մասին». պատմաբան
«Արցախի մի եզակի խաչքարի մասին». պատմաբան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր