ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
Ձյուն, բուք, մերկասառույց. Լարսը փակ է
00:06, 03.02.2023 | mamul.am
2608 | 0

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

Ստեփանավանի ոլորանները փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար:

Դժվարանցանելի են Ամասիա-Բերդաշեն, Ախուրյանի, Աշոցքի և Արթիկի ավտոճանապարհները:

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը կցորդիչով բեռնատարների համար բաց է միայն անվաշղթաների կիրառման դեպքում:

Ճամբարակ քաղաքի և Գյումրի-Երևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերում, Ճամբարակ, Գավառ, Քաջարան, Գորիս, Դիլիջան, Ջերմուկ, Վայք քաղաքներում, Աշտարակի, Ապարանի և Թալինի տարածաշրջաններում, Ելփին-Չիվա ավտոճանապարհին տեղում է ձյուն։

Աշոցքի, Մարալիկի, Գյումրիի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», Սիսիան-«Զանգեր» հատվածներում բուք է։

Կապան, Քաջարան, Թալին քաղաքներում և Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր