ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 388.29, EUR 420.21, RUB 5.07, GBP 477.98
+14 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+16 °C
Վահան Նարիբեկյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
18:30, 03.02.2023 | mamul.am
1872 | 1

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ, Վահան Նարիբեկյանն ազատվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքը և կանոնադրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Վ. Նարիբեկյանի 2023 թվականի փետրվարի 3-ի դիմումը՝ կարգադրում եմ

1. 2023 թվականի փետրվարի 3-ից Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանին ազատել զբաղեցրած պաշտոնից:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական կառավարման և հաշվառման վարչությանը՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»,-ասված է որոշման մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր