«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հարցին՝ ՀՀ իշխանությունները ի՞նչ են թաքցնում, ի՞նչ են պայմանավորվել, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ասաց. «Բայց նրանք ոչինչ գաղտնի չեն անում, ինչ պայմանավորվել են Պրահայում, այն էլ իրականացնում են: Արդեն ստորագրել են հայտարարություն, որով համաձայնել են Ղարաբաղի հարցը լուծել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիմքով: Հայաստանն Արցախից հրաժարվեց Պրահայի հայտարարությամբ, փոխարենը՝ ստացանք ԵՄ դիտորդական առաքելություն…»: |