Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Կան մարդիկ, որոնք նույնիսկ գտնվելով դագաղում, ազդում են օրվա իշխանությունների վրա և անգամ երկնքից վերջիններիս օր և արև չեն տալիս:
Այդ անձանցից մեկը ԵՊՀ նախկին ռեկտոր, լուսահոգի Արամ Սիմոնյանն է:
Վերջինիս դուստրերին և կնոջը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
Թե ի՞նչ են ցանկանում բռնագանձել մահացած Արամ Սիմոնյանից անհայտ է: Հայտնի է միայն, որ սրանցից այլ աշխարհում ևս պրծում չկա:
Սա արդեն ախտորոշում է»: