ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 388.17, EUR 418.91, RUB 5.04, GBP 476.94
+5 °C, +5 °C ... +17 °C Վաղը`+19 °C
«Մեր տարածքը ևս գտնվում է սեյսմոակտիվ գոտում, բայց ավերիչ երկրաշարժի նախադրյալներ չկան»․ ԱԻ փոխնախարար
21:06, 06.02.2023 | mamul.am
2965 | 0

Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանի գրառումը. «Այսօր Թուրքիայի տարածքում տեղի ունեցած և ըստ էության դեռևս շարունակվող, էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը մինչև 11 բալի հասնող երկրաշարժերը պայմանավորված են նրանով, որ Թուրքիայի տարածքը գտնվում է ալպհիմալայան սեյսմոակտիվ գոտում և տարածքում կան բազմաթիվ խզվածքներ: Ամենակտիվ խզվածքներից մեկը Թուրքիա-Սիրիա սահմանին է, որոնք ստորև տեղադրված նկարում կարմիր գծերով են: Տարբեր ուժգնության հետցնցումներն, ըստ մասնագետների, կարող են շարունակվել 2-3 տարի:

Մեր տարածքը ևս գտնվում է սեյսմոակտիվ գոտում, բայց ուժեղ, առավել ևս ավերիչ երկրաշարժի նախադրյալներ չկան: Սեյսմիկ ծառայությունը 24 ժամյա ռեժիմով իրականացնում է մոնիթորինգ և ռիսկերի գնահատում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր