Կենտրոնական Թուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Հիշեցնենք՝ երեկ 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել Քահրամանմարաշ նահանգում, որի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 2921 մարդ, կա 15834 վիրավոր։ Տուժել են նաև Սիրիայի Հալեպ, Լաթաքիա, Համա նահանգները: |