ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Այդ սխեմաներում չկայի՞ն դատախազության աշխատակիցներ»․ Արսենյանը՝ դատախազին
12:42, 08.02.2023 | mamul.am
2674 | 1

Այսօր ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու 3-րդ միջնորդագիրը:

ՀՀ գլխավոր դատախազը հայտարարեց, որ Սեյրան Օհանյանը, 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով Պաշտպանության նախարարի պաշտոնը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը Գլխավոր դատախազին հարց ուղղեց՝ «Ձեր նկարագրածը Հայաստանը կերակրադաշտի վերածած մարդկանց օպերատիվ աշխատանքն է, իրանք դրա համար են գրավել Հայաստանը, վերածել իրանց կերային բազայի: Համոզվա՞ծ եք, որ էդ սխեմաների, ծածկադմփոցն իրականացնելու մեջ ներգրավված չեն եղել նաև դատախազության աշխատակիցներ, որովհետև Դատախազությունն այն ժամանակ հանդիսանում էր այդ հանցավոր կազմակերպված հանցագործության սխեմայի մաս»:

Վարդապետյանն ի պատասխան հաստատեց իշխանական պատգամավորի դիտարկումները:

«Այդ սխեմաներում չկայի՞ն դատախազության աշխատակիցներ»․ Արսենյանը՝ դատախազին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր