ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 388.33, EUR 422.31, RUB 5.10, GBP 477.37
+13 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+19 °C
Հայ փրկարարներն աշխատում են Թուրքիայի Ադիյաման և Սիրիայի Հալեպ քաղաքներում
15:42, 09.02.2023 | mamul.am
2196 | 0

Սույն թվականի փետրվարի 8-ին հատուկ չվերթով Թուրքիա և Սիրիա մեկնած հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերը շարունակում են աշխատանքներ իրականացնել Թուրքիայի Ադիյաման և Սիրիայի Հալեպ քաղաքներում։
Ադիյաման քաղաքում հայկական թիմի կողմից ծավալվել է տեղակայման բազա և տարբեր տեղամասերում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։
Հալեպ քաղաքում չորս տեղամասերում փրկարարներն իրականացրել են իրավիճակի գնահատում, իսկ մեկ տեղամասում որոնողական աշխատանքները շարունակվում են երկու հերթափոխով․ աշխատանքներում ներգրավված է նաև կինոլոգիական խումբը՝ հատուկ վարժեցված շնով։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը:

Հայ փրկարարները՝ Թուրքիայի Ադիյաման և Սիրիայի Հալեպ քաղաքներում
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր