ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Վոլոդինն Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Հայաստանին սպառնում է պետականության կորուստ
18:48, 13.02.2023 | mamul.am
16605 | 6

Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նախազգուշացրել է եվրոպական կառույցներին, մասնավորապես՝ Եվրոխորհրդարանին և ԵԽԽՎ-ին՝ զերծ մնալ Ռուսաստանի տեղակայման գոտում իրավիճակի կարգավորման գործում ներգրավման փորձերից: Այս մասին հայտնում է Դումայի կայքը։
«Կա որոշում՝ ընդունված Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների մակարդակով։ Մենք սրանով ենք առաջնորդվելու և մեր կողմից ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։ Եվ նրանք, ովքեր հայտարարություններ են անում եվրոպական կառույցների ուղղությամբ, կարող են պարզապես կորցնել երկիրը»,- Վոլոդինի խոսքերն է մեջբերում Պետդումայի կայքը։
«Ցանկանալով ներգրավել Եվրոխորհրդարանին և ԵԽԽՎ-ին, մենք պետք է 10 անգամ մտածենք և կշռադատենք, թե ինչպես դա կարող է ավարտվել Ուկրաինայի, Հարավսլավիայի և այլ երկրների օրինակով։ Ով ցանկանում է խաղաղություն, ով ցանկանում է կարգավորել իրավիճակը, ոչ միայն պետք է հեռու մնա այս քվազիխորհրդարաններից՝ և՛ ԵԽԽՎ-ից, և՛ Եվրոխորհրդարանից, այլ հստակ գիտակցի, որ նրանց ներգրավումը կսրի իրավիճակը, կստեղծի ավելի ու ավելի նոր խնդիրներ։ Իսկ եթե դա անում են, ուրեմն պետք է պատասխանատվություն կրեն հետևանքների համար»,- ընդգծել է Վոլոդինը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր