ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Փաստաթղթում Ղարաբաղի մասին հիշատակում կա». ԱԽ քարտուղար
14:48, 14.02.2023 | mamul.am
5340 | 0

«ՀՀ-ի մոտեցումը շարունակում է մնալ այն, որ միջազգային տեսանելի մեխանիզմ պետք է ստեղծվի, որպեսզի Ստեփանակերտի ու Բաքվի միջև տեղի ունենան քննարկումներ՝ ԼՂ-ում ապրող հայերի անվտանգության և իրավունքների շուրջ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով այսօր ԱԺ-ում հանդիպել էր ՔՊ խմբակցության հետ: Գրիգորյանը հիշեցրել է, որ հայկական կողմը խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ է ստացել Ադրբեջանից. այժմ աշխատում են այդ ուղղությամբ, ավարտելուց հետո՝ փաստաթուղթը կփոխանցեն ադրբեջանական կողմին: Լրագրողի հարցին՝ քննարկվող, միմյանց փոխանցվող, մշակվող այդ փաստաթղթում Ղարաբաղի մասին հիշատակում կա՞, պատասխանել է. «Ղարաբաղի մասին հիշատակում կա, բայց փաստաթուղթը դեռ վերջնական չէ. բանակցություններ են ընթանում»,- ասել է Գրիգորյանը:

«Փաստաթղթում Ղարաբաղի մասին հիշատակում կա». ԱԽ քարտուղար
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր