ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին. «Ժողովուրդ»
09:54, 15.02.2023 | mamul.am
6430 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները, որոնք ի սկզբանե նախատեսվում էր անցկացնել Հայաստանում, կկայանան Ղրղզստանում։ Այդ մասին փետրվարի 14-ին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը:

Օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանը հակված է չմասնակցել այդ զորավարժություններին: Հիշեցնենք՝ հունվարի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների զորավարժություններ չեն անցկացվի. «Հայաստանի պաշտպանության նախարարը ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում նման զորավարժություն անցկացնելը այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում։ Այդ զորավարժությունները համենայնդեպս այս տարի Հայաստանում չեն կայանա»։

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր