ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Սա չափազանց կարևոր որոշում է». Նիկոլ Փաշինյան
11:12, 23.02.2023 | mamul.am
5253 | 0

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հաագայի դատարանի երեկվա որոշմանը. «Սա չափազանց կարևոր որոշում է, որի զուտ իրավական մեկնաբանությանը մասնագետ-իրավաբաններն անդրադարձել են, ես կուզեմ անդրադառնալ որոշման քաղաքական նշանակությանը: Արդարադատության միջազգային դատարանն արձանագրեց, որ 2022թ. դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է: Սրանով արձանագրվեց միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու Ադրբեջանի գործելակերպը: Երկրորդ, դատարանն արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը՝ միջանցքի փակման համար, ըստ էության, լուրջ չհամարելով միջանցքը էկոակտիվիստների կողմից փակելու հանգամանքը, և Ադրբեջանին պարտավորեցրեց բացել այն: Դատարանը վերահաստատեց ՀՀ դիրքորոշումը, որ եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը չպետք է լինի Ադրբեջանի վերահսկողության ներքո ու Ադրբեջանը պարտավոր է երաշխավորել միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցմերի և բեռների երթևեկության անվտանգությունը»: Վարչապետի խոսքով՝ դատարանն արձանագրեց նաև Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը՝ համաձայն 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր