Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը «Ռադա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ հավակնում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին։ Նա հայտարարել է, որ «նման գաղափար ունի»։ «Ես ինձ տեսնում եմ որպես թեկնածու. սա շատ լավ պաշտոն է, կարևոր։ ՆԱՏՕ-ն այժմ ավելի ուժեղ է, քան երբևէ»,- ասել է Ջոնսոնը: Նախկին վարչապետի խոսքով՝ Ուկրաինան ապագայում կմիանա ՆԱՏՕ-ին։ Նաև Sky News-ին տված հարցազրույցում քաղաքական գործիչը Մեծ Բրիտանիային կոչ է արել «կոտրել սառույցը» և կործանիչներ ուղարկել Ուկրաինա, ինչը պահանջում է Կիևը։ Ավելի վաղ DPA գործակալությունը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը չի նախատեսում 2023-ի հոկտեմբերից հետո երկարաձգել իր պաշտոնավարման ժամկետը։ Նա այս պաշտոնում է գրեթե ինը տարի և արդեն երեք անգամ երկարացրել է իր լիազորությունները։ Բորիս Ջոնսոնը պաշտոնը լքել է անցյալ տարվա հուլիսին՝ կապված մի շարք սկանդալների հետ, որոնք կապված էին նրա մասնակցությամբ խնջույքների հետ՝ կորոնավիրուսային համաճարակի պայմաններում: |