ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Լրանում է Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելու մեկ տարին
10:00, 24.02.2023 | mamul.am
3265 | 0

Այսօր՝ փետրվարի 24-ին լրանում է Ուկրաինայի դեմ ռուսական լայնածավալ ագրեսիայի մեկ տարին: «2022 թվականի այս օրը՝ առավոտյան ժամը 04:00-ից սկսած, Ռուսաստանը հրթիռային առաջին հարվածները հասցրեց Ուկրաինային, և ռուսական զորքերի առաջին շարասյուները հատեցին սահմանը: Մոսկվան այն անվանեց «հատուկ ռազմական գործողություն»»,- գրում է BBC-ն:

Ռուս-ուկրաինական պատերազմից մեկ տարի անց կրակոցների ինտենսիվությունը չի նվազել: Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան արտահերթ նիստում բանաձև ընդունեց՝ Ռուսաստանին կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում և դուրս հանել իր զորքերը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր