ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Արցախը մնալու է հայկական, անկախ ու չի հանձնվելու». Ռուբեն Վարդանյան
10:48, 24.02.2023 | mamul.am
5884 | 2

«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով համաժողովի ժամանակ ելույթ է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: «Ես մի կողմից վստահ եմ, որ ունենք խորքային հիմքեր, որ Արցախը մնալու է հայկական, անկախ ու չի հանձնվելու, մյուս կողմից՝ տեսնում եմ էն հիվանդությունները, որ ունենք մեր մեջ. առաջին թշնամին մենք ենք, ոչ թե դրսի, մե՛նք, որ չենք հասկանում, որ ուղղակի ապրելով ամենօրյա կյանքով, չի ստացվելու փոխել այն, ինչ պետք է անել ու անել արագ: Արցախի շուրջ պետք է միավորվենք բոլորս, իրավունք չունենք այն կորցնելու»,- ասել է Վարդանյանը, ով համաժողովին մասնակցում է տեսակապի միջոցով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր