Նոր Զելանդիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 87 քաղաքացու նկատմամբ՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ, այս մասին հաղորդագրություն է տարածել այդ երկրի ԱԳՆ-ը: Պատժամիջոցների ցուցակում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած քաղաքական գործիչներ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ և զինվորականներ: |