Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանում ռուս պաշտոնյաների և գերատեսչությունների դեմ, այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ «Մենք հայտարարում ենք 129 ֆիզիկական և 63 իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցների մասին, այդ թվում՝ Ռուսաստանի փոխվարչապետերի, նախարարների, ՌԴ նախագահի աշխատակազմի պաշտոնյաների, ռուս զինվորականների»,- հայտարարել է նա։ Կանադայի կառավարությունն արդեն հրապարակել է պատժամիջոցների ցուցակը, որում ներառված են նաև ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի կինը և որդին, Պուտինի օգնական Մաքսիմ Օրեշկինը, ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն և այլք: |