ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
ԱՄՆ-ն ցանկանում է ապակայունացնել աշխարհը. ԻՀՊԿ գեներալ
21:36, 25.02.2023 | mamul.am
5989 | 0

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորսպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ ԱՄՆ-ն հետաքրքրված է ոչ միայն Արևմտյան Ասիայի, այլ նաև ողջ աշխարհի ապակայունացմամբ։ Այս մասին հայտնում է Irna իրանական լրատվական գործակալությունը։
Նրա խոսքով, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերն ի սկզբանե ձգտում էին անարդյունավետ դարձնել ամերիկացիների ռազմական տեխնիկան։ Նախկինում տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանները համարվում էին ուժեղ, իսկ այսօր դրանք դարձել են նրանց թույլ կողմը, քանի որ Իրանը կարող է հարձակվել բազաների վրա, երբ ցանկանա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր