ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Մակրոնը կայցելի Չինաստան և Պեկինին կոչ կանի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա
23:36, 25.02.2023 | mamul.am
5454 | 0

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստվում է պաշտոնական այց կատարել Չինաստան այն բանից հետո, երբ Պեկինը հրապարակեց փաստաթուղթ, որն առաջարկում է «քաղաքական լուծում» Ուկրաինայի պատերազմին։
Այդ մասին գրում է Le Figaro-ն։

Մակրոնը շաբաթ օրն ասել է, որ կմեկնի Չինաստան ապրիլի սկզբին և այնտեղ կոչ կանի Պեկինին՝ «օգնել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա»՝ «դադարեցնելու համար ագրեսիան և խաղաղություն կառուցել»:
Հիշեցնենք, որ Չինաստանի ԱԳՆ-ն այս շաբաթ հրապարակել է այսպես կոչված «խաղաղության պլանը»՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը լուծելու իր գաղափարներով։ Այն բաղկացած է 12 կետից և կոչ է անում դադարեցնել հրադադարն ու բանակցությունները վերսկսել, սակայն կոնկրետ քայլեր չի պարունակում։
Նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Չինաստանի ծրագրում կան կետեր, որոնց վրա կարելի է աշխատել, թեև համաձայն չէ «որոշ կարծիքների հետ»։
Միաժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մերժել է Չինաստանի առաջարկները՝ դադարեցնելու Ուկրաինայում պատերազմը՝ ենթադրելով, որ դրա իրականացումը միայն օգուտ կբերի Ռուսաստանին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր