ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ալիևի դուստրերը ժողովրդից գողացված փողերով հյուրանոց են ձեռք բերել Դուբայում». ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ
12:42, 27.02.2023 | mamul.am
7174 | 0

Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Սուլեյման Սուլեյմանլին «Թվիթերի» իր միկրոբլոգում արված հրապարակմամբ մեղադրել է Ալիևին և վերջինի ընտանիքին՝ ժողովրդից գողացված գումարներով այլ երկրներում ներդրումներ կատարելու մեջ: «Այդ անամոթները կտրում են երեխաների նպաստները՝ իրենց սեփական երեխաների վրա ծախսելու նպատակով»,- գրել է Սուլեյմանլին:

Ալիևի դուստրերի անշարժ գույքի կայսրությունը՝ Դուբայում

Ընդդիմադիր գործիչը նշել է, որ, փաստաթղթավորված տվյալների համաձայն, Dubai's Palm Island-ում գտնվող ավելի քան 1 մլրդ դոլար արժողությամբ Sofitel հյուրանոցային համալիրը պատկանում է Իլհամ Ալիևի դուստրերին՝ Լեյլա և Արզու Ալիևաներին. հյուրանոցը ձեռք է բերել Sahra FZCO ընկերությունը (պատկանում է նախագահի դուստրերին):

«Ալիևի դուստրերը ժողովրդից գողացված փողերով հյուրանոց են ձեռք բերել Դուբայում». ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ

Ավելի վաղ ադրբեջանական ընդդիմադիր Meydan.TV-ն ևս մեղադրել էր Ալիևին և իր ընտանիքին՝ երկիրը կեղեքելու մեջ: Լրատվամիջոցը, հղում կատարելով թուրքական «Oksijen» թերթին, հայտնել էր, որ Ալիևների ընտանիքին պատկանող «Pasha Holding»-ը ձեռք է բերել Թուրքիայի Բոդրում քաղաքի ամենաարժեքավոր տուրիստական ընկերություններից մեկի՝ «Mandarin Oriental»-ի բաժնետոմսերի 50 տոկոսը:

Այս պահին «Pasha Holding»-ը գործունեություն է ծավալում Ադրբեջանում, Թուրքիայում, Վրաստանում և Մոնտենեգրոյում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր