ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«2023-ը բեկումնային կլինի Ադրբեջանի և ՀՀ միջև հարաբերությունների կարգավորման համար»․ Ալիև
22:12, 27.02.2023 | mamul.am
5148 | 0

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ 2023 թվականը բեկումնային տարի կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։
«Հարկ է նշել Ռուսաստանի հատուկ դերն Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու գործում»,- նշել է նա։

Ադրբեջանի նախագահը նշել է նաև, որ անցյալ տարի կարևոր ջանքեր են գործադրվել Բաքվի և Երեւանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ «Ընդունվել են փաստաթղթեր, որոնք սահմանում են ապագա խաղաղության պայմանագրի հայեցակարգային բնույթը, այն է՝ երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը, ինչը հաստատվել է անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայում և Սոչիում ընդունված փաստաթղթերով: Սա այն հիմքն է, որը կարող է կիրառվել խաղաղության պայմանագիր կնքելու համար»,- հավելել է Ալիևը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր