ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները
23:18, 27.02.2023 | mamul.am
4354 | 0

ԵՄ խորհուրդը մեկ տարով երկարացրել է Բելառուսի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել են «ներքին բռնաճնշումների համար»։

Այս մասին ասված է Խորհրդի հրապարակված հայտարարության մեջ։ «ԵՄ խորհուրդը որոշել է ևս մեկ տարով երկարաձգել Բելառուսում ներքին բռնաճնշումների հետ կապված սահմանափակող միջոցները: Որոշումն ընդունվել է իրավիճակի տարեկան վերլուծության հիման վրա՝ հաշվի առնելով Բելառուսում իրավիճակի լրջությունը: Պատժամիջոցներն ուժի մեջ կլինեն մինչև 2024 թվականի փետրվարի 28-ը»,- ասվում է փաստաթղթում։

ԵՄ խորհուրդն այս որոշումը կայացնելիս հաշվի է առել հանրապետության ներգրավվածությունը ուկրաինական պատերազմին։

Բելառուսի վերաբերյալ սև ցուցակում ընդգրկված է 195 մարդ և 34 կազմակերպություն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր