ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Մեղավոր են բոլորը». Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ռուս-ուկրաինական պատերազմի խաղաղ կարգավորման ծրագիր է մշակել
22:54, 27.02.2023 | mamul.am
3534 | 0

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման ծրագիր է մշակել, RIA-ին ասել է Հնադավանների համաշխարհային միության (ՀՀՄ) նախագահ Լեոնիդ Սևաստյանովը, որը նամակագրություն է վարում պոնտիֆիկոսի հետ։
Նախաձեռնությունը պարունակում է ցանկացած հակամարտության համար հավասար պատասխանատվության թեզ։ Ծրագրի նպատակն է հռչակել երկար և արդար խաղաղություն, որի բանալին կլինի ներառականությունը, մշակույթի և լեզվի հարգանքը և համագործակցությունը բոլորի, այդ թվում՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրոպայի համար։ Առաջնահերթությունները լինելու են մարդու կյանքի և առողջության պահպանումը, ինչպես նաև օտար երկրների զերծ մնալը հակամարտության մասնակիցներին զինելուց։ Պոնտիֆիկոսը բանակցությունները, որոնք առաջարկվում է անցկացնել Վատիկանում, անվանել է խաղաղության հասնելու գործիք։
«Մեկ աշխարհ բոլորի համար: Ցանկացած պատերազմի պատճառը եսասիրությունն է և զրուցակցին չլսելու ցանկությունը, հետևաբար, ցանկացած պատերազմում, ցանկացած հակամարտությունում մեղավոր են բոլորը (Դոստոևսկի): Հաշտությունն ու փոխադարձ ներողամտությունը քրիստոնեական գլխավոր առաքինությունն են: Սուրբ գահն ու Վատիկանը բոլորի համար բանակցային հարթակ են։ Հռոմը խաղաղության քաղաք է։ Բանակցությունների նպատակը երկար և արդար խաղաղությունն է բոլորի համար»,- ասվում է ծրագրում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր