ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Լավրովն Ալիևի հետ խոսել է տարածաշրջանային անվտանգությունից
22:36, 27.02.2023 | mamul.am
3233 | 0

«Անկասկած, տարածաշրջանային անվտանգությունը շարունակում է մնալ շատ արդիական թեմա մեր հարաբերություններում ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ»,- Ալիևի հետ հանդիպման ժամանակ շեշտել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Բազմաթիվ միջազգային գործընկերներ, ներառյալ նրանք, որոնք գտնվում են այս տարածաշրջանից հեռու, մեծ հետաքրքրություն են ցուցաբերում աջակցելու՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորմանը, նշել է նա: «Մենք, ինչպես բազմիցս ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ողջունում ենք բոլոր ջանքերը, որոնք բխելու են իրավիճակի կայունացման շահերից և պայմաններ են ստեղծում, որպեսզի այստեղ գտնվող բոլոր երկրները հնարավորություն ունենան նորմալ համագործակցելու՝ փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահի հիման վրա»,- շեշտել է Լավրովը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր