ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ուշադրություն դարձրեք այն գործիչներին, ովքեր քարոզում են Ադրբեջանի հետ համագործակցություն». Տ. Աբրահամյան
09:36, 28.02.2023 | mamul.am
3991 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի այս առանձնահատուկ ծանր փուլում ուշադրություն դարձրեք այն գործիչներին, դերակատարներին, ովքեր ուղղակի, անուղղակի քարոզում են Ադրբեջանի հետ համագործակցություն:
Դա, բնականաբար, հնչեցվում է «հանուն Արցախի» գաղափարախոսության տակ, բայց խորքում ադրբեջանական ինտեգրացիայի ապահովումն է:
Խնդիրը ոչ թե ադրբեջանցիների հետ տարբեր հարցերով հանդիպում-բանակցություններին է վերաբերվում, այլ կոնկրետ այն հանգամանքին, որ փորձ է արվում արցախցիներին համոզել, որ կարելի է ադրբեջանցիների հետ ճիշտ համագործակցել ու տնտեսական արդյունք ակնկալել:
Սրանց թվում է, կամ փորձում են այդպես համոզել մարդկանց, թե ադրբեջանցիների ուզածը արդյունավետ տնտեսական համագործակցությունն ու խաղաղ գոյակցությունն է այն դեպքում, որ իրականում Ադրբեջանը թեման կոշտ կամ փափուկ ճանապարհով տանում է իր պատկերացումների շրջանակներում լուծմանը:
Եթե դրա լոբբիստներն այդ գործընթացի տակ փող ու հարստություն են տեսնում, ապա Ադրբեջանի համար դա Արցախն ադրբեջանացման տանելու հիմնական ճանապարհներից է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր