ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
ԱՄՆ-ն պարզաբանել է, թե Կիևը քանի կործանիչ է խնդրել Արևմուտքից
22:00, 28.02.2023 | mamul.am
4416 | 0

Նախապես Ուկրաինայի իշխանությունները Վաշինգթոնից 128 հատ չորրորդ սերնդի F-16 կործանիչներ են խնդրել, երեքշաբթի ասել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քոլին Քալը, փոխանցում է TASS-ը։
Սակայն, ըստ նրա, ԱՄՆ-ն կարծում է, որ ապագայում Ուկրաինային անհրաժեշտ կլինի 50-80 արևմտյան ռազմական ինքնաթիռ։

«Ուկրաինայի ռազմաօդային ուժերի թարմացումը կարևոր կլինի միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում»,- ասել է Քալը՝ պատասխանելով Կիևի պահանջած կործանիչների քանակի մասին հարցին:

Ավելի վաղ նա ասել էր, որ, հնարավոր է, ինքնաթիռներ չմատակարարվեն Ուկրաինա՝ հավելելով, որ անիմաստ է սկսել ուկրաինացի օդաչուներին F-16-ի վրա աշխատելու ուսուցման գործընթացը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր