ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
«Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռ պատժված չեն»․ Փաշինյան
12:30, 01.03.2023 | mamul.am
3988 | 2

«Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռևս պատասխանատվության չեն ենթարկվել ընդամենը տարբեր պատճառներով, մի շարք իրավական որոշումներով»,- Մարտի 1-ի հուշակոթողի բացման արարողության ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Դուք հայտարարում էիք, որ բացահայտված է Մարտի 1-ը, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մինչև հիմա, որ Մարտի 1-ի մարդասպանները հայտնաբերված չեն, դա չի նշանակում, որ դա այդպես չէ:

Այս գործի հետ կապված՝ ամենամեծ խնդիրներիցն մեկը հետևյալն է, որ քրեական գործի վարույթներով հիմնավորվել, ապացուցվել է, որ նախաքննությունը, որն իրականացվել է Մարտի 1-ից անմիջապես հետո, ոչ միայն ամբողջ ջանքերը չի գործադրել, որպեսզի տեղի ունեցած հանցագործությունը բացահայտվի, այլև բոլոր հնարավոր ջանքերը գործադրել է, որ բացահայտումը կամ դժվար լինի, կամ տեղի չունենա»,- ասաց Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր