Ադրբեջանական «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը հայտնում է, որ մարտի 1-ին Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռամին Մամեդովը Իվանյանում (Խոջալու)՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի շտաբում, հանդիպել է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Մամեդովը նշանակվել է ԼՂ հետ կապերի պատասխանատու: Հանդիպմանը ներկա են եղել Ադրբեջանի բնական ռեսուրսների ապօրինի շահագործման մոնիտորինգի խմբի ղեկավար Մասիմ Մամեդովը: Նշվել է, որ ԼՂ բնակչության հետ շփումները շարունակական կլինեն: |