ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն շատ
հավանական է համարել Covid-19-ի չինական ծագումը: Ծառայության տնօրեն Քրիստոֆեր Վրայը հավատացած է, որ այն ծագել է «չինական կառավարության կողմից վերահսկվող լաբորատորիայում»:
Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարն այս մասին հայտարարել է Fox New-ի հետ զրույցում:
«Ծառայությունն արդեն վաղուց համարում է, որ համաճարակի պատճառը, ամենայն հավանականությամբ, պոտենցիալ լաբորատոր միջադեպն է»,- հավելել է նա: