Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը ՀԱՊԿ-ի պետությունների զինված ուժերի միջազգային ռազմական համագործակցության ստորաբաժանումների պետերի աշխատանքային հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի Պաշտպանության նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 25-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: «Վստահ եմ, որ բելառուսական կողմի հնչեցրած դիրքորոշումը կներկայացնեք իմ պաշտոնակիցներին, որոնց ուրախ կլինեմ տեսնել մայիսի 25-ին հանդիպել Մինսկում՝ ՀԱՊԿ-ի Պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակներում», - նշել է Խրենինը: |