ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
Իսրայելում ահաբեկիչներին մահապատժի կենթարկեն
18:42, 01.03.2023 | mamul.am
4818 | 0

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի Քնեսեթը հաստատել է ահաբեկիչների մահապատժի մասին օրենքը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի կառավարության իրավական հանձնաժողովը հաստատել է ահաբեկիչների համար մահապատիժ սահմանող օրինագիծը։

Օրինագծի տեքստում ասվում է, որ մահապատիժը պետք է կիրառվի ցանկացած անձի նկատմամբ, «ով դիտավորյալ կամ անտարբերությունից հանգեցրել է Իսրայելի քաղաքացու մահ, երբ այդ արարքը կատարվում է ռասիստական ​​դրդապատճառներով կամ բնակչության որոշակի խմբի նկատմամբ ատելությամբ՝ նպատակ ունենալով վնասելու Իսրայել պետությանը և իր հայրենիքում հրեա ժողովրդի վերածննդին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր