Հունաստանի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Կոստաս Կարամանլիսը հայտարարել է իր հրաժարականի մասին ուղևորատար գնացքի վթարից հետո: Նախարարի հայտարարությունը տարածել է Հունաստանի կառավարության մամուլի ծառայությունը. «Ես հրաժարական եմ տալիս ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարի պաշտոնից: Ես իմ պարտքն եմ համարում դա անել՝ որպես հարգանքի նվազագույն նշան այն մարդկանց հիշատակի նկատմամբ, ովքեր այդքան անարդարացիորեն հեռացան կյանքից և ինձ վրա եմ վերցնում պատասխանատվությունը Հունաստանի պետական ու քաղաքական համակարգի անվերջ սխալների համար: Մենք Հունաստանի երկաթգծային ցանցն ընդունել ենք ոչ բարվոք վիճակում: Այս 3,5 տարվա ընթացքում բոլոր ջանքերը գործադրել ենք այս իրողությունը բարելավելու համար, ցավոք սրտի, այդ ջանքերը բավարար չէին նման վթար կանխելու համար, և դա շատ դժվար է բոլորիս և անձամբ ինձ համար»։ |