Հոլանդացի հետազոտող Ֆրենկ Հուգերբիթսն, ով հայտնի է դարձել այն բանից հետո, երբ, իբրև թե, ճշգրիտ կանխատեսել է Թուրքիայի երկրաշարժը, այժմ պնդում է, որ ավելի մեծ սեյսմիկ իրադարձություն կազդի Ռուսաստանի տարածքի վրա։ Այս մասին գրում է RIA-ն:
Ֆրենկ Հուգերբիթսը պրոֆեսիոնալ չէ, այլ, այսպես կոչված, սիրողական գիտնական։ Նա կանխատեսում է երկրաշարժեր՝ վերլուծելով Արեգակնային համակարգի երկնային մարմինների շարժումը։ 2016 թվականին նա մշակել է Solpage ծրագիրը, որը հիմք հանդիսացավ SSGEOS (Արևային համակարգի երկրաչափության հետազոտություն) առցանց ծառայության համար։ Solpage-ը թույլ է տալիս ցանկացած ամսաթվի կամ ժամանակահատվածի համար որոշել Արեգակի, Լուսնի և մոլորակների հարաբերական դիրքը, հաշվարկել նրանց միջև կապի հեռավորությունները և անկյունները: