ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+32 °C
Հունաստանում երկու գնացքների վթարի դեպքով կայարանի պետն իրեն մեղավոր է համարել
23:12, 01.03.2023 | mamul.am
3694 | 0

Լարիսա քաղաքի կայարանի պետը, որը ձերբակալվել է երկու գնացքների վթարի փաստով հարուցված քրգործի շրջանակներում, ընդունել է իր սխալը: Տեղեկությունը հայտնում է հունական ERT հանրային հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրները։
«Ես սխալ եմ թույլ տվել և ուղևորատար գնացքն ուղարկել եմ նույն ճանապարհով, ինչ Կատերինիից եկող բեռնատար գնացքն»,– ասել է կայարանի պետը:
Նշվում է, որ կայարանի պետը 56 տարեկան է, նա պաշտոնը ստանձնել է մեկ ամիս առաջ։ Նախկինում աշխատել է Հունաստանի երկաթուղիների կազմակերպման OSE ընկերությունում:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր