ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Ֆրանսիան պետք է ներողություն խնդրի»․ Ալիև
13:24, 02.03.2023 | mamul.am
11064 | 3

Իլհամ Ալիևը Բաքվում ընթացող գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիայի կոչ է արել «ներողություն խնդրել գաղութատիրական հանցագործությունների համար»: «Չմիացած երկրների շարժումը մշտապես վճռորոշ կերպով աջակցել է Մայոտա կղզու նկատմամբ Կոմորյան կղզիների Միության անվիճելի ինքնիշխանությանը, որն այսօր էլ Ֆրանսիայի գաղութատիրության տակ է գտնվում: Կոչ ենք անում Ֆրանսիայի կառավարությանը հարգել Նոր Կալեդոնիայի և ֆրանսիական անդրծովային տարածքների ու համայնքների մյուս ժողովուրդների իրավունքները»,- հայտարարել է Ալիևը:

Նա «ֆրանսիական գաղութատիրության զզվելի մնացորդներ» է անվանել Եվրոպայից դուրս Ֆրանսիայի վերահսկողության տակ գտնվող տարածքները, կոչ արել Ֆրանսիային ներողություն խնդրել և պատասխանատվություն ստանձնել «գաղութատիրական անցյալի, Չմիացած երկրների շարժման՝ Աֆրիկայում, հարավարևելյան Ասիայում և այլ տարածաշրջաններում գտնվող անդամ-երկրների դեմ ուղղված արյունալի գաղութատիրական հանցագործությունների, ցեղասպան գործողությունների համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր