ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Ադրբեջանը խախտել է մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները. ՄԻԵԴ
12:12, 03.03.2023 | mamul.am
5840 | 0

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Ադրբեջանի կառավարության դեմ ուղղված 4 գործերով վճիռները: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանի իշխանություններին ավելի քան 25 000 եվրո փոխհատուցում վճարել դիմումատուներին: Եվրոպական դատարան ներկայացված դիմումներից երեքն ընդդիմադիր քաղաքական գործիչների դեմ ադրբեջանական իշխանությունների անօրինական գործողությունների վերաբերյալ են, մեկը՝ «Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհրդի» (IREX) գրասենյակում ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված ապօրինի խուզարկության, գույքի ապօրինի բռնագրավման:

Չորս գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանի կառավարությունը փոխհատոցել դիմումատուներին, քանի որ այդ երկիրը խախտել է ազատության, անձնական անձեռնմխելիության, մասնավոր կյանքի, արդար դատաքննության հիմնարար սկզբունքները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր