ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդականը կայցելի Հարավային Կովկաս
12:24, 03.03.2023 | mamul.am
5034 | 0

ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն հաջորդ շաբաթ կայցելի Երևան, Թբիլիսի, Բաքու: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպը՝ նշելով, որ սա նորանշանակ պաշտոնյայի առաջին աշխատանքային այցն է Հարավային Կովկաս:

«Պարոն Բոնոն ծրագրում է հանդիպել բարձրաստիճան ղեկավարության հետ, որպեսզի աջակցի հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացին և հաստատի մեր անփոփոխ աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության խնդրին»,-հայտարարել է Պետդեպի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր