ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Ստամբուլում ուժգին երկրաշարժի օրը մոտենում է». Օզթյուրք
15:06, 03.03.2023 | mamul.am
15141 | 0

Թուրք սեյսմոլոգների կանխատեսմամբ՝ սեյսմիկ անկանոնության ֆոնին Ստամբուլի շրջանները գտնվում են բարձր ռիսկայնության գոտում: «Գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ Ստամբուլում երկրաշարժի պահը մոտենում է»,- հայտնել են նրանք:

Ստամբուլի համալսարանի երկրաքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հուսեյն Օզթյուրքի խոսքով՝ Ստամբուլի հավանական երկրաշարժը կլինի 7.2-7.5 բալ ուգնությամբ: Ըստ գիտնականի՝ 2 սցենար կա. «Ստամբուլը գտնվում է երկու խզվածքի վրա՝ Չինարջիք և Քումբուրազ: Կա՛մ երկուսն էլ կճեղքվեն, կա՛մ՝ միայն մեկը: Քոմբուրազն անպայման ճեղքվելու է: Միայն մեկի պարագայում երկրաշարժի ուժգնությունը 6.5-7.0 բալ կլինի: Երկուսի ճեղքման դեպքում՝ 7.5»,- նշել է նա: Վերջինի խոսքով՝ Ստամբուլում ավերիչ երկրաշարժեր տեղի են ունենում յուրաքանչյուր 500 տարին մեկ: Օզթյուրքը պնդում է՝ կանխատեսվող ավերիչ երկրաշարժի սեյսմիկ ժամն արդեն լրանում է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր