ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
ԱՄՆ-ը Գերմանիայում վարժանքներ է անցկացրել Ուկրաինայի համար. #Reuters
16:48, 03.03.2023 | mamul.am
4638 | 0

Միացյալ Նահանգները վարժանքներ է անցկացրել ուկրաինական զինուժի համար: Վարժանքները, Reuters-ի փոխանցմամբ, միտված են եղել մարտի դաշտում առաջացած խնդիրները հասկանալուն, գնահատելուն և լուծումներ գտնելուն:

Երկարատև հրամանատարա-շտաբային վարժանքներն անցկացվել են Գերմանայում՝ Վիսբադենում տեղակայված ԱՄՆ բազայում: Նշվում է, որ վարժանքները ղեկավարել է ԱՄՆ բանակի բարձաստիճան սպա, գեներալ Մարկ Միլլին:

ԱՄՆ պաշտոնյաները խուսափել են խոսել մարտական գործողությունների այն հավանական սցենարների մասին, որոնք վարժանքների ընթացքում ուսումնասիրել են Ուկրաինայի ԶՈՒ ներկայացուցիչները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր