ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Տոյվո Կլաարը կա´մ սիրողական դիվանագետ է, կա´մ կոռումպացված պաշտոնյա»․ Արտակ Բեգլարյան
13:24, 06.03.2023 | mamul.am
5120 | 0

Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը քննադատել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Թվիթերյան իր միկրոբլոգում, անդրադառնալով Կլաարի վերջին հայտարարությանը, նշել է.

«Ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ Տոյվո Կլաարի տված գնահատականների հետևանքով նրա նկատմամբ իմ անվստահությունն ու կասկածը ավելի են խորանում. Նա կա´մ սիրողական դիվանագետ է, կա´մ ուղեղի՝ ադրբեջանական լվացման տակ է, կա´մ կոռումպացված պաշտոնյա է, կա´մ Եվրոպական արժեքների, շահերի և մարդու իրավունքների մասին ունի խեղված ընկալումներ: Նշված չորս տարբերակներից ցանկացածի պարագայում էլ փոփոխություն է անհրաժեշտ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր