ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+29 °C
«Խաղաղության պայմանագիրը պետք է բխի Հայաստանի և Ադրբեջանի ցանկությունից և ոչ թե՝ ԱՄՆ-ի կամ այլ երկրի». Լուիս Բոնո
14:48, 06.03.2023 | mamul.am
4450 | 0

Միացյալ Նահանգները ՀՀ և Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղության հաստատման կողմնակից է: Այս մասին հայտարարել է աշխատանքային այցով Բաքվում գտնվող Հարավային Կովկասի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոն: Նա նաև նշել է, որ այս պահին Միացյալ Նահանգները, գերազանցապես, խաղաղ գործընթացին աջակցողի դերում է:

«Խաղաղության պայմանագիրը պետք է կայուն լինի: Այն պետք է բխի հենց կողմերի (խմբ.՝ Հայաստանից և Ադրբեջանից) ցանկությունից, և ոչ թե՝ ԱՄՆ-ի կամ այլ երկրի: Մեր նպատակը կողմերի երկխոսությունն է»,-հայտարարել է Բոնոն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր