ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Ռուսաստանը սկսել է դիզվառելիքի մատակարարումները Սաուդյան Արաբիա
19:24, 07.03.2023 | mamul.am
3853 | 0

«Կոմերսանտ» թերթը, վկայակոչելով ամերիկա-բրիտանական Refinitiv ընկերության տվյալները, հայտնում է, որ Մոսկվան փետրվարին Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ է առաքել առնվազն 190 հազար տոննա դիզվառելիք։
Ընկերության տվյալները ցույց են տալիս, որ Srini լցանավը Պրիմորսկի նավահանգստում բեռնել է 66 հազար տոննա դիզել, և ներկայում բեռնաթափվում է Ջիդայի տերմինալում։ Եվս երկու լցանավ՝ Apanemo-ն և Zarya-ն, շարժվում են դեպի Ռաս Տանուրա նավահանգիստ։
Նշվում է, որ Էր Ռիադը դիզվառելիքի հիմնական մատակարարն է դեպի այլ պետություններ։ Reuters-ի հետ զրույցում առևտրականները նշել են, որ ռուսական դիզելային վառելիքը վերամշակումից հետո, հնարավոր է, վերաարտահանվի այլ երկրներ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր