ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել
19:36, 07.03.2023 | mamul.am
3308 | 0

130 ուկրաինացի զինծառայողներ Ուկրաինա են վերադարձել գերիների փոխանակման արդյունքում։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի խոսքով՝ գերությունից ազատվածների թվում կա 126 տղամարդ և 4 կին։

Նրանց թվում են Մարիուպոլի պաշտպանները, այդ թվում՝ Ազովստալը պաշտպանած մարտիկները, ինչպես նաև Բախմուտի և Սոլեդարի տարածքում գերեվարված զինվորականները։ Իր հերթին, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստան է վերադարձվել 90 ռուս զինծառայող։

«Մարտի 7-ին բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից հետ են վերադարձվել 90 ռուս զինծառայողներ, ովքեր մահացու վտանգի մեջ են եղել»,- ասվում է գերատեսչությունում։

Նրանք նշել են, որ ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռները զինվորական անձնակազմ կհասցնեն Մոսկվա՝ ՌԴ պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժման և վերականգնման նպատակով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր