Euronews Travel-ը ներկայացրել է ամենահյուրընկալ երկրների ցանկը՝ համաձայն անձնագրային չափորոշիչի (Passport Index)։ Ամենահյուրընկալ երկիրը, ըստ այս ինդեքսի, այն երկիրն է, որն ունի նվազագույն սահմանային սահմանափակումներ։ Եվ այսպես, աշխարհի 198 երկրներից 21-ը, այդ թվում՝ Անգոլան, Բոլիվիան, Բուրունդին, Կոմորոսը, Կոդ դ՛Իվուարը, Եթովպիան, ԿԴՀ-ն, Գվինեան, հանդիսանում են «աշխարհի ամնահյուրընկալ» երկրները, քանի որ այդ երկրներ գնալու համար վիզա չի պահանջվում կամ էլ այն հնարավոր է ստանալ ժամանելուն պես։ Սանդղակի ճիշտ հակառակ կողմում՝ 83-րդ հորիզոնականում, «ամենաանհյուրընկալ երկրներն են»՝ Աֆղանստանը, Հյուսիսային Կորեան և Թուրքմենաստանը։ Այս երկրները առանց վիզա ռեժիմ չունեն ոչ մի երկրի հետ։ Ըստ Passport Index-ի՝ եվրոպական երկրների շարքում ամենահյուրընկալ երկիրը Հայաստանն է, որը աշխարհի 135 երկրների զբոսաշրջիկներին առաջարկում է վիզայի պարզեցված ռեժիմ և ըստ այդմ, զբաղեցնում է 26-րդ հորիզոնականը։ |