ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Մեծ խաղը նոր է սկսվում․ IDBank-ը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր հովանավոր
11:54, 10.03.2023 | mamul.am
5953 | 0

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և IDBank-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել․ արդյունքում՝ Հայաստանի թվային բանկինգի առաջատար IDBank-ը կազմակերպության գլխավոր հովանավորն է։

Կարևորելով համագործակցությունը` ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը շեշտեց, որ այսպիսի գործընկերների աջակցությամբ է զարգանալու հայկական ֆուտբոլը․ «Մենք կարևորում ենք Հայաստանի առաջատար թվային բանկի աջակցությունը հայկական ֆուտբոլի համար կարևորագույն այս շրջանում։ Համոզված եմ՝ համագործակցությունը շարունակական և փոխշահավետ կլինի կողմերի համար»։

IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանն իր հերթին ընդգծեց․ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վերջին տարիների ընթացքում մեծածավալ գործունեություն է իրականացնում ֆուտբոլային ենթակառուցվածքների, մանկապատանեկան և մասսայական ֆուտբոլի զարգացման ուղղությամբ։ Այստեղ մեր տեսլականները համընկնում են․ IDBank-ը կարևորում է առողջ ապրելակերպը, Հայաստանում սպորտի զարգացումն ու երեխաների շրջանում սպորտաձևի մասսայականացումը։ Վստահ եմ՝ մեր համագործակցությամբ էլ ավելի ենք նպաստելու հայկական ֆուտբոլի զարգացմանը, իսկ մեր ազգային հավաքականին մաղթում եմ միայն հաղթանակներ»։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր