ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ադրբեջանի դեմ պատժամիջոցները բացառելու` ԱՄՆ պետդեպի հայտարարությունը հիասթափեցնող է». Փալոն
12:24, 10.03.2023 | mamul.am
7087 | 2

ԱՄՆ պետդեպը իրավացիորեն կոչ է արել Ալիևին վերջ տալ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը: Վերջինի խոսքով՝ հիասթափեցնող է Ադրբեջանի դեմ պատժամիջոցները հրապարակայնորեն բացառելու` ԱՄՆ պետդեպի հայտարարությունը:

«Բոլոր տարբերակները պետք է սեղանի վրա մնան, քանի դեռ Ալիևը չի դադարել իր չարաշահումները և չի պահպանել միջազգային իրավունքի դրույթները»,- գրել է Փալոնը:

Աղբյուրը` Ֆրենկ Փալոն
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր