ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Իրանում զանգվածային ձերբակալություններ՝ աշակերտների թունավորման գործով
22:30, 12.03.2023 | mamul.am
4300 | 0

Իրանի իշխանությունները դպրոցներում թունավորման մեղադրանքով ավելի քան 100 մարդու են ձերբակալել, հայտնում է IRNA-ն։
Ըստ Իրանի ՆԳՆ-ի՝ ձերբակալվածներից ոմանք «չարությունից դրդված» օգտագործել են անվնաս նյութեր՝ տհաճ հոտով, իսկ մյուսները՝ թունավոր նյութեր՝ «բնակչությանը և ուսանողներին սարսափեցնելու, դպրոցները փակելու և Իրանի նկատմամբ թերահավատություն ստեղծելու համար»։ Վերջիններս հարցաքննվում են ահաբեկչական կազմակերպությունների հետ կապերի համար։

Ավելի վաղ, իրանցի այաթոլլա Ալի Խամենեին մահապատիժ էր պահանջել զանգվածային թունավորումների հեղինակների համար, եթե ապացուցվեր, որ դրանք կատարվել են միտումնավոր։ Տուժել են երկու սեռի ավելի քան 1000 դպրոցականներ, հիմնականում՝ աղջիկներ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր